«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատասխանել է այն հարցին, թե ակումբը կարո՞ղ է մտածել Յուրգեն Կլոպին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու մասին։
«Մեզ շատ գումար չի մնացել», — ասել է Բեքհեմը Smartless փոդքաստում:
Գերմանացի մասնագետը մերսիսայդցիների թիմը գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։ Այս ընթացքում 56-ամյա մարզիչը «կարմիրների» կազմում յոթ տիտղոս է նվաճել։ Յուրգենի գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի առաջնությունը, Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։