Իսրայելական «Դիմոնա» ակումբը մայիսի 20-ին Իսրայելի երկրորդ լիգա դուրս գալու փլեյ-օֆֆ փուլի առաջին տուրի խաղում հաղթել է Թել-Ավիվի «Շիմշոնին» (2:2,11մ՝ 23:22):
Այս հանդիպմանը թիմերը գերազանցել են 11-մետրանոց հարվածաշարի տևողությաբն համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գիրքը։
Աղբյուրի համաձայն՝ երկու թիմերը միասին կատարել են 56 հարված, ինչը բացարձակ ռեկորդ է։ Նախորդ ամենաերկար 11-մետրանոց հարվածաշարը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Նամիբիայի գավաթի եզրափակչում «Փելասը» հաղթել է «Սիվիկսին» (2-2, 11 մ՝ 17:16): Այդ ժամանակ թիմերը 48 հարված են կատարել միմյանց դարպասներին: