«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է հեռանալ թիմից հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստի հեռանալը հնարավոր է, եթե բրազիլացին լավ առաջարկ ստանա։ Այս պահին Էդերսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան լիգայի ակումբները։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2017 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 40 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Էդերսոնը անցկացրել է 43 հանդիպում, որոնցից 16-ում անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 34 գոլ։
«Մանչեսթեր Սիթիի» հետ Էդերսոնը դարձել է Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն։