Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը և Լոնդոնի «Չելսիի» խաղացողներ Ռահիմ Սթերլինգը և Ռիս Ջեյմսը չեն ընդգրկվի Անգլիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։ Այս մասին հայտնում են տարբեր արտասահմանյան աղբյուրներ։
Շուտով կհրապարակվի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի կողմից հրավեր են ստացել մասնակցելու Եվրո-2024-ին։
Վերջնական հայտացուցակում պետք է 26 խաղացող ընդգրկվի:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: