«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը «Բավարիայում» Թոմաս Տուխելին փոխարինելու հավանական թեկնածուների թվում է։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ինչպես նշում է աղբյուրը, մյունխենյան ակումբի ղեկավարները հետաքրքրված են դանիացի մասնագետի ծառայություններով։
50-ամյա Ֆրենկը «Բրենտֆորդը» մարզում է 2018 թվականի հոկտեմբերից։ Նրա օրոք թիմը Անգլիայի Պրեմիեր լիգա դուրս եկավ Չեմպիոնշիփի 2020/2021 մրցաշրջանի ավարտին։ «Բրենտֆորդը» 16-րդ տեղը զբաղեցրեց ԱՊԼ-ի այս մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Նշենք, որ մյունխենցիներն այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չեն նվաճել։