Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում մեկ փոփոխություն է եղել. hույն թենիսիստուհի Մարիա Սակարին զբաղեցրել է 7-րդ տեղը՝ շրջանցելով չինացի Չժեն Ցինվենին։
Առաջատարը լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկն է, երկրորդ տեղում բելառուս Արինա Սաբալենկան է, երրորդում՝ ամերիկուհի Կորի Գաուֆը։
WTA վարկանիշային աղյուսակը մայիսի 20-ի դրությամբ.
1․ Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 11695 միավոր։
2 (2). Արինա Սաբալենկա (Բելառուս) — 8138.
3 (3). Կորի Գաուֆ (ԱՄՆ) – 7638.
4 (4). Ելենա Ռիբակինա (Ղազախստան) — 5673.
5 (5). Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4550.
6 (6). Մարկետա Վոնդրուշովա (Չեխիա) — 4090.
7 (8). Մարիա Սակարի (Հունաստան) — 3980.
8 (7). Չժեն Ցինվեն (Չինաստան) — 3945.
9 (9). Օնս Ժաբեր (Թունիս) — 3748.
10 (10). Ելենա Օստապենկո (Լատվիա) – 3318…
69 (72). Էլինա Ավանեսյան (Ռուսաստան) – 956