«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Նշվում է, որ մադրիդցիները դեռ պայմանագրի առաջարկ չեն արել ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում ՄաքԱլիստերն անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։