Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դարձել է Հռոմում ընթացող WTA 1000 մրցաշարի չեմպիոն։
Եզրափակիչ խաղում Լեհաստանի ներկայացուցիչը երկու սեթում հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային՝ մրցակցին զիջելով ընդամենը հինգ գեյմ՝ 6:2, 6:3։ Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 29 րոպե։
Սա թենիսիստների երկրորդ հանդիպումն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Շվյոնտեկն ու Սաբալենկան հանդիպեցին մայիսի 4-ին Մադրիդի մրցաշարի եզրափակիչում։ Այդ խաղում աշխարհի առաջին ռակետը ևս հաղթանակ էր տոնել։
Հռոմ, եզրափակիչ․
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան, 1) — Արինա Սաբալենկա (Բելառուս, 2) — 6:2, 6:3.