Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ով այս ամառ կլքի «Լիվերպուլը», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Կիսապաշտպանը հայտնվել է Լա Լիգայի միանգամից չորս ներկայացուցիչների հետաքրքրությունների ոլորտում։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար կպայքարեն «Ժիրոնան», «Սելտան», «Ռեալ Սոսյեդադը» և Սևիլիայի «Բետիսը»:
Այս բոլոր ակումբներին գրավում է ֆուտբոլիստի անվճար տրանսֆերը։ Ալկանտարան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախկինում Տիագոն հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում» և Մյունխենի «Բավարիայում»: