«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին մնում է «Բավարիայի» միակ թեկնածուն, որը կփոխարինի Թոմաս Տուխելին ամռանը, հայտնում է Bayern & Germany-ն՝ հղում անելով Bild-ին։
Ակումբի մարզական տնօրեն Էբերլն արդեն հանդիպում է անցկացրել մարզչի հետ։ Եթե նրան համոզեն ստանձնել գերմանական ակումբը, ապա «Բրայթոնը» կստանա 12 միլիոն եվրո փոխհատուցում:
Մյունխենյան թիմն այժմ այլ թեկնածուներ չունի, քանի որ ակումբի ղեկավարությունը որոշել է այլևս չդիտարկել Հանս-Դիտեր Ֆլիկին վերադարձնելու տարբերակը։
Նախկինում «Բավարիան» չէր կարողացել համաձայնության գալ Խաբի Ալոնսոյի, Յուլիան Նագելսմանի, Ռալֆ Ռանգնիկի և Օլիվեր Գլասների հետ։