«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին, հայտնում է Daily Mail-ը։
Անգլիացի ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել անցած ամառ 47 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» և այս մրցաշրջանում կարողացել է դառնալ լոնդոնյան թիմի առաջատարը։
22-ամյա Պալմերը Պրեմիեր լիգայի 33 խաղում խփել է 22 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։