Լոնդոնի «Արսենալը» մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
42-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Նախկինում, պատասխանելով լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին հարցին, Արտետան ասել է. «Մենք այդ մասին կխոսենք ակումբի հետ մրցաշրջանի վերջում»:
Հիշեցնենք, որ իսպանացի մարզիչը «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնը սատանձնել է 2019 թվականի դեկտեմբերից։ Այս ընթացքում «Արսենալը» հաղթել է Անգլիայի գավաթում (2019/2020 մրցաշրջանում), ինչպես նաև Անգլիայի Սուպերգավաթում (2020/2021 և 2023/2024 մրցաշրջաններում)։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 37 տուրից հետո Արտետայի սաները վաստակել են 86 միավոր և զբաղեցնում են երկրորդ տեղը՝ երկու միավորով զիջելով առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: