«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներով, որը կորոշի առաջնության չեմպիոնի ճակատագիրը։ Հանդիպումը կկայանա մայիսի 19-ին։
«Մենք կցանկանայինք «Վեսթ Հեմի» հետ խաղի մեկնարկից 10 րոպե անց արդեն առաջ լինելով 3:0 հաշվով: Բայց նման բան դա տեղի չի ունենա: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես 2022 թվականին «Աստոն Վիլլայի» դեմ խաղում: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք։ Իմ խաղացողները երբեք չեն հանձնվի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի 38-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հանդիպել է «Աստոն Վիլայի» հետ։ «Սիթիին» Անգլիայի չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր հաղթանակ տանել, սակայն 70-րդ րոպեի դրությամբ նրանք պարտվելիս են եղել 0:2 հաշվով: Այդուհանդերձ, կարողացել են քամբեք կատարել՝ 3:2 հաշվով հաղթանակ տանել։