Ուրուգվայցի մասնագետ Պաոլո Մոնտերոն, որը գլխավորում է «Յուվենտուսի» երիտասարդական թիմը, կդառնա թուրինյան ակումբի հիմնական թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Մոնտերոյի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում ժամանակավորապես նշանակվելու մասին կհայտարարվի վաղը՝ մայիսի 18-ին։
Ավելի վաղ հայտնի իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ դառնալու պաշտոնական առաջարկ է ուղարկել իտալացի մասնագետ Տիագո Մոտային, որը ներկայումս գլխավորում է «Բոլոնիան»։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, «Յուվենտուսը» հայտարարեց Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։