Իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հուզիչ հրաժեշտ է տվել «Լիվերպուլի» երկրպագուներին և ֆուտբոլային ակումբին։
«Գնահատանք և երախտագիտություն. Սրանք այն երկու բառերն են, որոնք գալիս են մտքիս այն օրը, երբ ես պետք է հրաժեշտ տամ բոլորիդ՝ կարմիրներին: Շնորհակալ եմ այս քաղաքի, այս ակումբի և այս համայնքի մի մասը լինելու հնարավորության համար:
Մշտական աջակցությունը, որ ես ստացել եմ առաջին իսկ օրվանից, անհավանական է եղել: «Էնֆիլդում» ցնծությունները, երկրպագուների վանկարկումները տրիբունաներում … զարմանալի է, ճնշող:
Վերջին չորս տարիները սովորելու ժամանակ էին ինձ և իմ ընտանիքի համար: Որոշ հաղթանակներ, որոշ կորուստներ, բայց, անկասկած, կյանքը փոխող փորձ: Թիմակիցներ, մարզիչներ, անձնակազմ և ակումբի աշխատակիցներ. դուք բոլորդ դրա մի մասն էիք:
Իսկ երկրպագուների մասին խոսքեր չունեմ։ Պարզապես իմացեք, որ ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ ձեզ: Շնորհակալություն, մեծ պատիվ էր։ Ամենայն բարիք, «Լիվերպուլ»,- գրել է Ալկանտարան X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):