«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է ԱՊԼ 38-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Վեսթ Հեմը», ինչպես նաև կիսվել է «քաղաքայինների» և նրանց գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին իր կարծիքով։
«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը կիրակի օրը կվերացնի ցանկացած կասկած, որ նրանք և Պեպ Գվարդիոլան իրենց արժանի տեղը կզբաղեցնեն անգլիական ֆուտբոլի պատմության մեջ:
«Սիթին» Պրեմիեր լիգայի լավագույն թիմն է, որն այս երկիրը երբևէ ունեցել է: Գվարդիոլան ժամանակակից դարաշրջանի մեծագույն մարզիչն է:
Վիճակագրությունը չի ստում, եթե, ինչպես ակնկալում ենք, Սիթին չորս տարի անընդմեջ հաղթի ներքին առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն թիմերը չկարողացան դա անել, չնայած երեք անընդմեջ հաղթանակ տարան և գերիշխեցին մեր առաջնությունում: «Սիթին ավելի հեռուն է գնացել՝ փոխելով այն գաղափարը, թե ինչ է անհրաժեշտ չեմպիոն դառնալու համար»,- Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 38-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա մայիսի 19-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: