Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը և Տոնի Կրոսը հաջորդ մրցաշրջանում կարող են մնալ ակումբում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիների ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել երկարաձգել պայմանագրերը երկու խաղացողների հետ։ Կիսապաշտպանների պայմանագրերն ավարտվում են 2024 թվականի հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Մոդրիչը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ 34-ամյա Կրոսն անցկացրած 46 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։