Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան դուրս է եկել Հռոմում (Իտալիա) ընթացող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։
Նա երկու սեթում 7:5, 6:2 հաշվով հաղթել է WTA-ի դասակարգման աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող Դանիել Քոլինսին։
Նշենք, որ մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 24 րոպե։ Այժմ անձնական հանդիպումներում հաշիվը 6-0 է՝ հօգուտ բելառուս թենիսիստի։
Հիշեցնենք, որ Հռոմում (Իտալիա) WTA-1000 մրցաշարի եզրափակիչ խաղում Արինա Սաբալենկան կխաղա աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի հետ։