Շոտլանդիայի առաջնության շրջանակում «Սելթիկը» 5-0 հաշվով հաղթեց «Կիլմարնոկին» և ապահովեց չեմպիոնությունն այս մրցաշրջանում։
Սա Գլազգոյի ակումբի տասներկուերորդ տիտղոսն է վերջին տասներեք տարվա ընթացքում:
«Սելթիկը» նաև հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում՝ առանց որակավորման փուլի:
Գլազգոյի մյուս գրանդը՝ «Ռեյնջերսը» մրցաշրջանը կավարտի երկրորդ տեղում։
Նշենք, որ «Սելթիկն» ընդհանուր առմամբ 54 անգամ է դարձել Շոտլանդիայի չեմպիոն՝ մեկով պակաս «Ռեյնջերսից»։