«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բարձր է գնահատել թուրինցիների՝ Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Յուվենտուսը» հաղթեց, և ուրիշ ոչինչ կարևոր չէ: Ես շատ ուրախ եմ տղաների համար, նրանք ուրախացրին ակումբին, երկրպագուներին և ինձ։ Հաղթելը երբեք հեշտ չէ, բայց դա «Յուվենտուսի» ԴՆԹ-ում է, այնպես որ, եթե հաջորդ մրցաշրջանում ես չմարզեմ թուրինյան թիմը, ես հետևում կթողնեմ ուժեղ թիմ: Ակումբը շուտով որոշում կկայացնի իմ ապագայի վերաբերյալ։
Իտալիայի գավաթում հաղթելը թիմային հաջողություն է։ Հեշտ չէր, մեծ ակումբում քեզ քննադատում են։ Այս երեք ամիսները կարևոր են տղաների զարգացման և այն բանի համար, թե ինչ կանեն նրանք «Յուվենտուսում» ապագայում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը:
Նշենք, որ «Յուվենտուսն» իր պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը։