Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը Օռլանդոյի «Էքսփլորիա» մարզադաշտում (ԱՄՆ) ավարտվել է MLS-ի հերթական հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Օռլանդո Սիթիի» հետ՝ 0։0:
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել հանդիպումը ծնկի շրջանում անհանգստության պատճառով, որն առաջացել է թեթև վնասվածքի պատճառով։
Ներկա պահին «Ինտեր Մայամին» MLS-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 14 հանդիպումներից հետո ունենալով 28 միավոր։ «Օռլանդո Սիթին» 13 միավորով զբաղեցնում է աղյուսակի 20-րդ տեղը։