Անգլիայի Պրեմիեր լիգայի հետաձգված 34-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Նյուքասլին»։
Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ մանկունիանցիների։
Տանտերերի կազմում գոլերը խփեցին Կոբի Մայնուն, Ամադ Դիալոն և Ռասմուս Հոյլունդը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Էնթոնի Գորդոնը և Լյուիս Հոլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ընդհատեց Պրեմիեր լիգայում կրած երկու պարտությունների շարքը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 57 միավոր․ նույնքան միավոր է վաստակել նաև «Նյուքասլը», բայց Հաուի թիմը լրացուցիչ ցուցանիշներով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ ՄՅՈՒ-ն՝ 8-րդը։