Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրի հետաձգված խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Նիցային»:
Փարիզցիներին հաղթանակ բերեցին Բրեդլի Բարկոլայի (18-րդ րոպե) և Յորամ Զագեի (22-րդ րոպե) գոլերը։ Բարկոլան նաև գոլային փոխանցում կատարեց:
Տանտերերի միակ գոլը 31-րդ րոպեին խփեց Մոհամեդ-Ալի Չոն։
ՊՍԺ-ն (73 միավոր) գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Լուիս Էնրիկեի թիմը ժամանակից շուտ երաշխավորել էր չեմպիոնական տիտղոսը։ «Նիցան» (54) մնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում։