Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Չելսին» արտագնա խաղում հաղթեց «Բրայթոնին»՝ 2-1։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Քոուլ Պալմերը։ Լոնդոնցիների առավելությունը 64-րդ րոպեին կրկնապատկեց Քրիստոֆեր Նկունկուն։
90+8-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը։
«Չելսին» (60 միավոր) ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ վեցերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Նյուքասլից» (57): «Բրայթոնը» (48) մնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականում: