Լևերկուզենի «Բայերի» և Նիգերիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը արժանացել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն նորեկի մրցանակին, հայտնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։
Անվանակարգում Վիկտորը գերազանցել է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Չավի Սիմոնսը (ՌԲ Լայպցիգ), Յան Մատսենը (Բորուսիա Դորտմունդ) և Մաքսիմիլիան Բայերը (Հոֆենհայմ):
Բոնիֆեյսն անցած ամառ 20,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բայեր» բելգիական «Յունիոն Սեն Ժիլից»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։