Կատալոնական «Ժիրոնան» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Դեյլի Բլինդի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 34-ամյա Բլինդը երկու մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Այս մրցաշրջանում Դեյլի Բլինդը «Ժիրոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում։
Նա դարձել 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։