Սերխիո Ռամոսն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Հնարավոր է, որ փորձառու ֆուտբոլիստը մեկնի ԱՄՆ։
Իսպանացու պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է միայն մինչև հունիսի վերջը և, հավանաբար, այն չի երկարաձգվի։
38-ամյա Ռամոսը չի մտածում թոշակի անցնելու մասին։ Նա բավականին շատ առաջարկներ ունի։ Athletic-ը հայտնել է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Սան Դիեգոն»։ Սա MLS-ի նոր ակումբ է, որն իր նորամուտը կնշի MLS-ի հաջորդ մրցաշրջանում:
Բանակցությունները շարունակվում են։ Այս պահին «Սան Դիեգոն» պայմանագիր է կնքել երեք խաղացողների հետ՝ Դյուրանտ Ֆերին, Յեպպե Տվերսկովը և Մարկուս Ինգվարտենը։ Բանակցություններ են ընթանում նաև մեքսիկացի Իրվինգ Լոզանոյի հետ։