Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, թե որ հավաքականին է ֆավորիտ համարում Եվրո-2024-ի ժամանակ։
«Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է։ Իտալիան շեշտը դնելու է գեղեցիկ խաղի վրա»,- Բուֆոնի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 2-ին Բուֆոնը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։