«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի օգնական Խավիեր Մորալեսը հայտնել է, թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել «Օրլանդո Սիթիի» դեմ հանդիպումը թեթև վնասվածքի պատճառով։
«Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես է Մեսսին իրեն զգում մարզումների ժամանակ, և հետո որոշում կկայացնենք։ Երեկ նա վարժություններ արեց հեծանիվով, մի փոքր վազեց, իսկ հետո ծնկի շրջանում ցավեր զգաց, բայց կտեսնենք, թե ինչ կլինի այսօր: «Մոնրեալի» հետ խաղում նա հարված ստացավ ծնկի հատվածում, շարունակեց խաղալ»,- Մորալեսի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ակումբի կազմում MLS-ի 9 խաղում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
«Ինտեր Մայամին» այժմ MLS-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 13 խաղից հետո վաստակած 27 միավորով: