Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Վանը» հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց Չարենցավանը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ 82-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց տանտերերի ֆուտբոլիստ Իբրահիմ Յահայան։
«Վանը» 30 միավորով 9-րդ տեղում է։ «Վեստ Արմենիան» 34 միավորով 7-րդն է։