«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Անգլիայի առաջնությունում չորս անգամ անընդմեջ հաղթելը չափազանց բարդ խնդիր է ցանկացած թիմի համար։
«Ոչ մի թիմ երբեք չի հաղթել առաջնություն չորս անգամ անընդմեջ: Ահա թե որքան դժվար է դա անել: Հակառակ դեպքում, «Լիվերպուլը» 1980-ականներին, սըր Ալեքս Ֆերգյուսոնը 1990-ականներին, «Չելսին»՝ Աբրամովիչի հետ, և «Արսենալը»՝ Արսեն Վենգերի հետ, անկասկած, դա կանեին: Բայց դա նրանց մոտ չստացվեց»,- հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանից «Մանչեսթեր Սիթին» մշտապես դարձել է Անգլիայի չեմպիոն։ «Քաղաքայինները» այժմ պայքարում են տիտղոսի համար «Արսենալի» հետ՝ մեկ միավորով զիջելով «զինագործներին» և մեկ խաղ պակաս անցկացնելով: