Այս տարի Կաննի 77 –րդ կինոփառատոնին ներկայացված կլինի նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ջահը:
Հիշեցնենք, որ օլիմպիական կրակի փոխանցավազքը Մարսելում արդեն մեկնարկել է մայիսի 8-ին:
Մայիսի 21-ի գիշերը կցուցադրվի ռեժիսոր Միքայել Գամրասնիի «Օլիմպիականներ» անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ Ֆրանսիայի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոնները ներկայացնում են իրենց պատմությունները:
Հատուկ ցուցադրության պատվավոր հյուրերը կլինեն հիմնականում մարզական գործիչներն ու հայտնի մարզիկները: