«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը բացատրել է, թե ինչ է փոխվել թիմում Մաուրիսիո Պոչետինոյի գալով։
«Երբ ես եկա «Չելսի», խառնաշփոթ էր, խաղացողները չափազանց շատ էին: Մաուրիսիոն կարգուկանոն և ինքնություն բերեց թիմին, և աշխատանքային էթիկան տեղափոխվեց այլ մակարդակ: Սա դրականորեն փոխեց ամեն ինչ, թիմն այժմ աշխատում է ամբողջ հզորությամբ։
Ես սրսկվում էի և 8 ամիս խաղում ցավերով: Ստիպված էի վիրահատվելու որոշում կայացնել, դա լավագույն ելքն էր»,- Էնցո Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) իր էջում։
Հիշեցնենք, որ Էնցոյին վիրահատել էին ապրիլի վերջին։ Նա ուներ աճուկային ճողվածք։ Այս մրցաշրջանում Ֆերնանդեսն ակումբի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Չելսին» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է՝ 57 միավորով։