Հայաստանի գրեփլինգի հավաքականը 16 մեդալ է նվաճել մայիսի 11-12-ը Հունաստանի Լուտրակի քաղաքում անցկացվող Գրեփլինգի Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում:
Gi ձևաչափում ոսկե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը, իսկ No-Gi ձևաչափում Կարապետյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Զորիկ Հովհաննիսյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Գարուշ Վարդանյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Ռաֆիկ Թումասյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ), Հովհաննես Մկրտչյանը (No-Gi` բրոնզ), Լենդրուշ Մկրտչյանը (No-Gi` արծաթ), Դավիթ Սևլիկյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ), Մովսես Եղիազարյանը (Gi` բրոնզ, No-Gi` բրոնզ) և Հրաչյա Թադևոսյանը (Gi` արծաթ, No-Gi` բրոնզ)։