«Բրազիլիենսեի» գլխավոր մարզիչ Պաուլո Ռոբերտո Սանտոսը հեռացել է ակումբից՝ բրազիլական D Սերիայի «Ռեալ Բրազիլիայի» հետ հանդիպման ընդմիջմանը, հայտնում է Correiro Braziliense-ն։
Մասնագետին դուր չի եկել ակումբի նախագահի քննադատությունն առաջին խաղակեսում թիմի խաղի վերաբերյալ, երբ թիմը չի կարողացել գոլեր խփել։ Հանդիպման երկրորդ կեսում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է թիմի բժիշկ Խորխե Օլիվան։
Չնայած այն հանգամանքին, որ թիմն ընդմիջմանը կորցրել է իր մարզչին, հանդիպումն ավարտվել է «Բրազիլիենսեի»՝ 2:1 հաշվով հաղթանակով։ Խորխե Օլիվան հետխաղյա հարցազրույցում կատակել է, որ հաղթանակը «վիրահատական» էր։ Մամուլի ծառայությունը Խորխե Օլիվային անվանել է նաև «յուրահատուկ»՝ ի պատիվ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի։
Այժմ Բրազիլիայի մայրաքաղաքի ակումբը գլխավորել է առաջնության աղյուսակը՝ երեք տուրից հետո վաստակելով վեց միավոր։