Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանը վերհիշել է պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Արսենալից» կրած պարտությունից հետո։
Մանկունիանցիները տանը պարտվեցին 0-1 հաշվով։
«Այն ամենը, ինչ Ռոնալդուն ինձ ասաց «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին, ճշմարիտ էին»,- գրել է լրագրողը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ 39-ամյա պորտուգալացին «Յունայթեդից» հեռացել է 2023 թվականի վերջին։ Իր հեռանալուց առաջ Կրիշտիանուն սկանդալային հարցազրույց է տվել Մորգանին, որում քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին»։