«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» 20-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադամ Ուորթոնին։
Գերմանական գրանդը պատրաստ է նրա տեղափոխության համար առաջարկել 60 միլիոն ֆունտ (69,6 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը հետևել է Ուորթոնի առաջընթացին վերջին 18 ամիսների ընթացքում։ Ընդգծվում է, որ «Բավարիան» դեռ ավելի վաղ փորձել էր պայմանագիր կնքել անգլիացի ֆուտբոլիստի հետ։
Այս մրցաշրջանում Ուորթոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: