Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտից հետո կլքի երկու ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ այդ խաղացողներն են կամերունցի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը և սենեգալցի պաշտպան Բունա Սարը։ Ֆուտբոլիստների հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Վոլֆսբուրգի» հետ տնային հանդիպումից առաջ (2:0):
Նշենք, որ 35-ամյա Չուպո-Մոտինգը և 32-ամյա Սարը կհեռանան մյունխենյան թիմից որպես ազատ գործակալներ, քանի որ նրանց պայմանագրերը լրանում են հունիսին:
«Բավարիայի» կազմում հարձակվողն անցկացրել է 122 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Սարը ակումբի կազմում չորս մրցաշրջանի ընթացքում անցկացրած 33 խաղում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: