Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Այսօր մրցում են ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հրայր Ալիխանյանը (74 կգ), ով մեկնարկում հաղթել է 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, պարտվեց 1/16 եզրափակիչում Ալբանիայի ներկայացուցիչին։ Մուշեղ Մկրտչյանը և Սերգեյ Սարգսյանը պարտվել էին մեկնարկում։
Ավելի վաղ Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթել էր մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։