Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացման գեղեցիկ արարողությամբ այսօր պաշտոնապես տրվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի մեկնարկը:
Այնուհետև կայացել է առաջին կիսաեզրափակիչը «Բենֆիկայի» և «Պալմայի» միջև: Բավականին լարված ու հետաքրքրաշարժ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Ընդ որում, Մալյորկան ներկայացնող թիմի կազմում մեկ գնդակ հեղինակել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը: Լրացուցիչ ժամանակում ևս թիմերը չեն կարողացել վճռել հաղթողին:Արդյունքում,հաղթողը վճռվել է հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում, որում ավելի ուժեղ են գտնվել «Պալմայի» խաղացողները՝ 4:3:
Նշենք՝ հանդիպմանն ավելի քան 2300 հանդիսական է ներկա եղել:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում միմյանց հետ կմրցեն «Բարսելոնան» և «Սպորտինգը»: Խաղի մեկնարկը 21:00-ին է:
Հիշեցնենք՝ երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։