Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին հիասթափված է «Միլանի» վերաբերմունքից, որը երկրպագուների ճնշման պատճառով որոշել է իրեն չնշանակել «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 57-ամյա մասնագետը վերջին վեց ամիսների ընթացքում պատրաստվում էր «Միլանում» աշխատանքին՝ ուսումնասիրելով թիմի կազմը և դիտարկելով հնարավոր տրանսֆերները։ Այս ընթացքում Լոպետեգին մերժել է աշխատանքի այլ առաջարկներ։ Ընդգծվում է, որ «Միլանի» ղեկավարությունն իսպանացի մարզչին հասկացրել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում հենց նա է գլխավորելու ակումբը, սակայն երկրպագուների արձագանքը ստիպել է փոխել իրենց ծրագրերը։
«Միլանի» հետ անհաջողությունից հետո Լոպետեգին հույս ունի վերսկսել բանակցային գործընթացը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը մի քանի ամիս առաջ հետաքրքրություն է ցուցաբերել իր նկատմամբ։