«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Գրեմ Սունեսը կարծում է, որ մերսիսայդյան ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահը հաճախ իրեն թույլ է տալիս կիսատ-պռատ խաղալ։
«Երբ իրավիճակը բարդանում է, և մեկ այլ խաղացող ճնշում է գործադրում նրա վրա, Սալահը անհետանում է խաղադաշտից: Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Օլդ Թրաֆորդում» Լիսանդրո Մարտինեսը հենց սկզբից մարտահրավեր նետեց նրան, իսկ Մոն իր ուսի վրայով փնտրում էր «սատանաների» պաշտպանին խաղի մնացած հատվածը: Սալահին դուր չի գալիս խաղի այս կողմը։ Նույնը տեղի ունեցավ վերջերս «Ատալանտայի» հետ խաղում, «Էվերթոնի» հետ խաղում։ Որպես «Լիվերպուլի» խաղացող՝ դու պարտավոր ես պայքարել «Էվերթոնի» դեմ որքան կարող ես, իսկ նա դա չարեց», — Սունեսի խոսքերն է մեջբերում Mirror բրիտանական առցանց հրատարակությունը:
Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։