«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսիից» կրած պարտության մասին (0:2)։
«Թոփ 4-ի համար պայքա՞րը։ Ես չգիտեմ, թե ինչպես պատասխանել նման հարցերի. Ինչո՞ւ եք տալիս հարցերը, եթե մենք պարտվել ենք: Այսօր վատ խաղացինք, այլ բանի մասին մտածելն ի՞նչ իմաստ ունի։ Ես պետք է պատասխանատվություն կրեմ այս խաղի համար։ Ես մարզիչ եմ, և ես եմ խաղացողներին խաղադաշտ դուրս բերել, պատասխանատվությունն ինձ վրա է։ Իմ պարտականությունն է համոզվել, որ հաջորդ անգամ ավելի լավ կխաղանք»,- Պոստեկոգլուի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
«Տոտենհեմը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է։ Թիմը 34 խաղից հետո վաստակել է 60 միավոր։ Թիմը 7 միավորով է զիջում 4-րդ տեղում գտնվող «Ասթոն Վիլլային», որից մեկ խաղ քիչ է անցկացրել։