Պրոֆեսիոնալիզմը նրա անվան հոմանիշն էր. ArmSport-ը՝ Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին — Armsport.am
5.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Աշխարհում միայն մեկ մարզիչ ունի Ինձագիից բարձր աշխատավարձ․ ով է նա

    🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

    Իսպանիա — Ֆրանսիա․ ինչ են գրում թերթերը

    Լացիոն Արսենալից գնել է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքները

    Իսպանիա – Ֆրանսիա. Եվրոպական հսկաների բախում Ազգերի լիգայի կիսաեզրափակչում

    Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

    Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

    Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Աշխարհում միայն մեկ մարզիչ ունի Ինձագիից բարձր աշխատավարձ․ ով է նա

            🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

            Իսպանիա — Ֆրանսիա․ ինչ են գրում թերթերը

            Լացիոն Արսենալից գնել է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքները

            Իսպանիա – Ֆրանսիա. Եվրոպական հսկաների բախում Ազգերի լիգայի կիսաեզրափակչում

            Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

            Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

            Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Պրոֆեսիոնալիզմը նրա անվան հոմանիշն էր. ArmSport-ը՝ Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, ԱՅԼ, Բարձրագույն խումբ, Թոփ, Հայաստան, Հայաստանի Գավաթ, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  29.04.24 / 16:12
                  0

                  Լրագրողի աշխատանքն ամենաբարդ, ամենահաճելի ու, միևնույն ժամանակ, ամենաանշնորհակալ գործն է։ Մանավանդ, երբ ամեն անգամ լրագրողը սեփական միջոցներով, սեփական նյարդերի ու ազատ ժամանակի հաշվին լուսաբանում է իրադարձություն, որը կհետաքրքրի հաշված մարդկանց, իսկ մեծամասնությունն այդ լրագրողներին կասի՝ «ինչի՞դ է պետք, նստեիր տանը, վայելեիր քեզ համար քո կիրակին»։ Նման դեպքերում իր գործը սիրող մարզական լրագրողն ավելի է ոգևորվում, թևավորվում՝ նոր սխրանքների հետևից գնալու համար։ Մեր գործընկեր Դավիթ Մարտիրոսյանը լրագրողական սխրանքներ գործելու անվիճելի առաջատար մարտիկներից էր։

                  Դավիթը հայկական ֆուտբոլի նվիրյալ է։ Լինելով լեգենդար մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռը, «ֆուտբոլ+» շաբաթաթերթի անփոխարինելի խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի որդին՝ Դավիթը չէր կարող չսիրահարվել հայկական ֆուտբոլին։ Նրա համար չկար միջանկյալ խաղ, նրա համար չկար Հայաստանի առաջնությունում խաղ, որի վրա կարելի էր աչք փակել, չգնալ, չլուսաբանել։ Իր առաջին հարցազրույցներից մեկում Դավիթն ասել է, որ ֆուտբոլն իր թմրանյութն է։ Ինչպես յուրաքանչյուր լրագրող՝ գործող, նախկին, թե ներկա, ամեն ինչ սկսել է մի ֆուտբոլիստի հանդեպ անբացատրելի սիրուց ու հարգանքից։ Դավիթի պարագայում դա Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Երևանում 2007-ին նրանց հանդիպումը դրեց ապագայում անհասանելի թվացող հորիզոնների հաղթահարման նապատակների սկիզբը։

                  Դեռևս 2012 թվականին, երբ Դավիթը 15 տարեկան էր, երբ նույնիսկ դպրոցը չէր ավարտել, տարբեր ճանապարհներ էր փնտրում այս կամ այն միջոցառումը լուսաբանելու համար։ Ձգտող մարդու առաջ դուռ փակելը ժամանակի անիմաստ վատնում է. միևնույնն է՝ նա պատուհանից ներս կմտնի։ Միշտ կյանքով լեցուն Դավիթին հնարավոր չեղավ կանգնեցնել նաև Իտալիայի հետ երևանյան առաջին հանդիպման նախախաղային ասուլիսին։ Դավիթը ասուլիսների սրահում նստած ամենաերիտասարդ ներկայացուցիչն էր, բայց հարցերը ձևակերպում էր շատ հստակ ու դիպուկ։

                  Ասուլիսից հետո լրագրողներին տրվեց հնարավորություն հետևելու Իտալիայի ընտրանու բաց մարզմանը։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում մեր երկիր էր ժամանել նման կարգի հավաքական։ Բնականաբար, բացի մարզմանը հետևելուց ու ռեպորտաժ պատրաստելուց, կար հսկայական ցանկություն լուսանկարվելու Բուֆոնի, Բալոտելլիի, Պիռլոյի ու մնացածների հետ։ Հանկարծ բոլորին մոտեցավ Դավիթը և զայրացած հայտարարեց. «Բալոտելլիի քիթը շատ ցցած է։ Մոտեցա լուսանկարվելու խնդրանքով, մի կողմ հրեց ու բղավեց «after, after»։ Այ, կտեսնեք՝ Բալոտելլին վաղը չի խաղալու կամ խաղալու ընթացքում մի բան լինելու է»։ Չեք հավատա՝ այդպես էլ եղավ. Բալոտելլին այդ օրը երևանյան սառը օդից մրսեց, հիվանդացավ ու հաջորդ օրը դաշտ դուրս չեկավ։ Այ, եթե Դավիթի հետ նման կերպ չխոսեր՝ գուցե և ամեն ինչ այլ կերպ դասավորվեր ինչպես այդ խաղում, այնպես էլ կարիերայում…

                  Դավիթն իր ուսումը ստացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ խորացրել է իր՝ առանց այն էլ հարուստ ու խորը գիտելիքները մեր ոլորտում։ Ունենալով լավ կապեր, Դավիթը կարող էր հանգիստ աշխատանք գտնել որևէ մարզական կայքում կամ տեղափոխվել արտերկիր սովորելու և աշխատելու։ Սակայն Դավիթը հայկական ֆուտբոլի նվիրյալ էր ու առաջինը, որ նա արեց, սկսեց աշխատել «Ֆուտբոլ+»-ում։ Դավիթի համար հայկական ֆուտբոլի լուսաբանումը նույնքան կարևոր էր, որքան քեզ համար, հարգելի ընթերցող, օդ շնչելը կամ ջուր խմելը։ Ընդ որում, բացարձակ էական չէ՝ լուսաբանումն ինչ ֆորմատով կլինի՝ լուսանկարիչ, օպերատոր թե լրագրող։

                  Օրեր էին լինում, երբ Դավիթը Հայաստանի առաջնության մի հանդիպմանը ներգրավվում էր որպես օպերատոր ու լուսանկարիչ, այնուհետև վազում մյուս մարզադաշտ, խաղին հետևում որպես լրագրող և մասնակցում հետխաղային ասուլիսին։ Բոլոր խաղերին Դավիթը ուսին դրած տանում էր եռոտանիները, մի ձեռքում պահում էր համակարգչի պայուսակը, մյուսում՝ տեսախցիկը։ Այդպիսին էր Դավիթի առօրյան։

                  Ժամանակի ընթացքում հայկական լրագրությունը զարգացավ, մեր բառապաշար մտավ «Էքսկլյուզիվ» կամ «բացառիկ» արտահայտությունը։ Դավիթի համար նման բառեր գոյություն չունեին։ Հայաստանի ազգային հավաքականի յուրաքանչյուր հանդիպումից հետո, երբ լրագրողներով հավաքվում էինք մեդիա սենյակում աշխատելու, ամենքը հանում էր իր ձայնագրությունները, դնում ակաջակալները և լուռ վերծանում էր կամ մոնտաժում էր այն, ինչ հասցրել էր ձայնագրել խառը գոտում։ Ամենավերջում հայտնվում էր Դավիթը ու բարձր-բարձր հայտարարում էր. «Ժողովուրդ, այս ինչ ֆուտբոլիստի հետ հարցազրույց եմ արել, ո՞վ կուզի՝ տրամադրեմ»։

                  Լինում էին դեպքեր, երբ մեդիա սենյակում լրագրողներից մեկն ասում էր, որ իր ձայնագրության մեջ տեխնիկան թերացել է, լավ չի ձայնագրվել, խոտանով է եղել, և հարցազրույցի ինչ-որ հատված չի լսվում։ Դավիթը չէր սպասում մինչև մեր մյուս գործընկերները առաջարկեին օգնություն. նա առաջինն էր արձագանքում՝ «Ո՞ր կտորն է, ո՞ր մասը չունես, ասա՝ կտամ»։

                  Դավիթը շատ էր հարգում ընկերության գաղափարը։ 2019-ին, երբ Իտալիան նորից ժամանել էր Երևան, պատվիրակության կազմում էր նաև լեգենդար Պաոլո Ռոսսին՝ 1982 թվականի աշխարհի չեմպիոնը։ Նրա գալու մասին լրագրողական շրջանակում մարդ չգիտեր։ Ռոբերտո Մանչինիի նախախաղային ասուլիսից հետո լրագրողական սենյակում հերթական լուռ աշխատանքային երեկոն եռում էր, երբ Դավիթը մտավ ներս ու բղավեց՝ «Ժողովուրդ, Պաոլո Ռոսսին ներքևում կանգնած է, հարցազրույց եմ վերցրել, ով է ուզում՝ իջեք ձայնագրեք»։ Դավիթը կարող էր լուրը տեղադրել իր մոտ՝ որպես բացառիկ հարցազրույց, բայց գերադասեց, որ մեզանից յուրաքանչյուրը ևս վայելի հնարավորությունը զրուցելու լեգենդար չեմպիոնի հետ։

                  2018-ին էլ, երբ Երևան էր ժամանել Աշխարհի հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում, Դավիթը դաշտում կարճ հարցազրույց վերցրեց արգենտինացի լեգենդար հարձակվող Գաբրիել Բատիստուտայի հետ։ Ժամանակի սղության պատճառով ես չհասցրի անել հարցազրույց։ Երեկոյան, երբ աշխատում էինք, Դավիթը մոտեցավ ինձ և ասաց։ «Ռոբ, Բատիստուտան լեգենդար հարձակվող էր, իր հետ այսպես թե այնպես զրուցելու էի, բայց ես առաջնահերթ արեցի՝ մտածելով քո մասին, հիշելով, թե որքան ես սիրում դու նրան, քեզ համար էլ եմ արել»…։

                  Դավիթի սերը հայկական ֆուտբոլի հանդեպ արտացոլվեց նաև նրա երկրորդ աշխատանքում։ Նրա հայրը՝ Աշոտ Մարտիրոսյանը, բացի «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր լինելուց, նաև «Միկա» ՖԱ-ի մամուլի քարտուղարն էր։ Բնականաբար, Դավիթը առավոտից երեկո ակումբի հետ էր, հետևում էր խոսնակի անթերի աշխատանքին, սովորում էր հմտությունները։ Տարիներ անց, երբ Դավիթը զորակոչվեց ՀՀ ԶՈՒ, Դավիթը սկսեց Կապանից հեռավար աշխատել «Գանձասար-Կապան» ՖԱ-ում, որտեղ աշխատանքի էր անցել նաև Աշոտ Մարտիրոսյանը։ Հավաքելով անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ՝ Դավիթը աշխատեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ նախ որպես Մեդիայի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Գործադիր տնօրեն, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։ Աշխատելու ընթացքում Դավիթն օր ու գիշեր աշխատում էր ակումբի թանգարանի ստեղծման վրա։ Գործընկերների խոսքով՝ Դավիթը նույնիսկ գիշերում էր ակումբում՝ րոպե առաջ աշխատանքն ավարտին հասցնելու համար։

                  Ժամանակի ընթացքում Դավիթը փոխեց ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով «Փյունիկ» և զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Դրան զուգահեռ, Դավիթը, լինելով չափազանց ընթերցասեր, սկսեց համագործակցել «Նյումեգ» հրատարակչության հետ։ Նախ գրեց Զլատան Իբրահիմովիչի կենսագրական բեսթսելլերի նախաբանը, այնուհետև Սուրեն Բաղդասարյանի հետ համատեղ հեղինակեց «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը՝ նվիրված հայկական ֆուտբոլի պատմության ամենափառահեղ հաղթանակին։

                  Դավիթի սերը հայկական ֆուտբոլի հանդեպ ուղիղ կապ ունի հայրենիքի հանդեպ տածած անբացատրելի սիրո հետ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Դավիթը մեկնեց առաջնագիծ սեփական կամքով, քանի որ կրտսեր եղբայրը` Լևոնն արդեն այնտեղ էր` միասին պահելու մեր երկրի սահմանը։ Օրերով նրա հետ կապ պահել չէր հաջողվում, բայց ժամանակ առ ժամանակ նա հայտնվում էր, ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ժպտում էր ու մեզ էլ էր հորդորում ժպտալ։ Ռազմի դաշտում Դավիթը ստացավ բեկորային վնասվածք ոտքի հատվածում, բայց այդպես շարունակեց կռվել։

                  Վերադառնալուց հետո դժվարանում էր քայլել, բայց ինչպես և միշտ, ուժ գտավ իր մեջ հաղթահարելու բոլոր դժվարությունները՝ ֆիզիական և հոգեբանական՝ սրտի ցավը, ու առաջինը, որ արեց՝ գնդակը վերցրեց իր ձեռքը և սկսեց «21» խաղալ։ «Կարոտել էի գնդակը», — ասում էր Դավիթը։

                  Դավիթի տեղը լրացնելը հայկական ֆուտբոլում ու հայկական ժուռնալիստիկայում որևէ մեկը չի էլ փորձի, որովհետև դա անհնար է։ Իր գործով ու գործի հանդեպ վերաբերմունքով Դավիթը սահմանել է շատ բարձր նշաձող, որին մենք բոլորս պետք է ձգտենք։ Հայկական ֆուտբոլն ու մարզական լրագրությունը պիտի ապրի ու զարգանա՝ ի պատիվ իր գործի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանի….

                  Լույսերի մեջ մնաս, մեր թանկագին ընկեր…

                                                                                       Ռոբերտ Գասպարյանի և Armsport-ի խմբագրակազմի անունից

                  Թեգեր: #գանձասար-կապան#դավիթ-մարտիրոսյանԿրիշտիանու Ռոնալդումիկաուրարտուփյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

                  05.06.25

                  Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

                  05.06.25

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Միկա մարզահամալիր

                  04.06.25

                  5 ֆուտբոլիստ հեռացել է Փյունիկից

                  04.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Աշխարհում միայն մեկ մարզիչ ունի Ինձագիից բարձր աշխատավարձ․ ով է նա

                  18:25 / 05.06.25

                  🎥 Սպերցյանը պատմել է ՉԼ-ի եզրափակիչից առաջ Մխիթարյանի հետ ունեցած զրույցի մասին

                  17:49 / 05.06.25

                  Իսպանիա — Ֆրանսիա․ ինչ են գրում թերթերը

                  17:15 / 05.06.25

                  Լացիոն Արսենալից գնել է պորտուգալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքները

                  16:37 / 05.06.25

                  Իսպանիա – Ֆրանսիա. Եվրոպական հսկաների բախում Ազգերի լիգայի կիսաեզրափակչում

                  16:25 / 05.06.25

                  Ռոնալդուի հաղթական գոլը, վիճահարույց պահերը և Մեսսիին հիշող երկրպագուները. Գերմանիա – Պորտուգալիա խաղի կարևոր պահերը

                  16:10 / 05.06.25

                  Քոուլ Պալմերը փոխել է խաղային համարը Չելսիում

                  15:50 / 05.06.25

                  Ինտերը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզաշապիկը

                  15:31 / 05.06.25

                  Գվարդիոլան որոշել է, թե ով է փոխարինելու Դե Բրույնեին

                  15:25 / 05.06.25

                  Միլանից Յուվենտուս․ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերադառնում է

                  15:10 / 05.06.25

                  Հայաստանի հավաքականը մեկնեց Կոսովո

                  14:58 / 05.06.25

                  Հայաստանի կանանց Մ19 հավաքանն իմացել է իր մրցակիցների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

                  14:37 / 05.06.25

                  📷 Յամալը «կծել է» ֆրանսիացիներին՝ կարևոր խաղից առաջ

                  14:20 / 05.06.25

                  Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

                  14:10 / 05.06.25

                  Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

                  13:50 / 05.06.25

                  Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

                  13:37 / 05.06.25

                  Մրցաշրջանը կարող ենք ուրախ նոտայով ավարտել․ Պեդրի

                  13:20 / 05.06.25

                  Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք․ Դե լա Ֆուենտե

                  13:10 / 05.06.25

                  🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

                  12:37 / 05.06.25

                  Ես չեմ սիրում վրեժ բառը. Դեշամը՝ Իսպանիայի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին

                  12:20 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.