Անգլիայի գավաթի մրցաշարի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» 1-0 հաշվով:
«Քաղաքաբնակները» իրենց անպարտելիության շարքը հասցրեցին 29 հանդիպման, ինչը ակումբի նոր ռեկորդն է:
Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է 23 անգամ, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել։
11 մետրանոց հարվածաշարում պարտությունները հաշվի չեն առնվում: Այս շաբաթ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1:1, 3:4՝ 11 մետրանոցներով):