Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբ։
Իտալացի մասնագետն արդեն մերժել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։
Ինչպես հաղորդում է Tuttomercato-ն՝ մարզչին կարող են առաջարկ անել «Նյուքասլը» և «Վեսթ Հեմը»:
Հիշեցնենք, որ Սարին այս տարվա մարտին լքել էր «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Անգլիայում իտալացին 2018-2019 թվականներին մարզել է «Չելսին»։