«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստվել Պեպ Գվարդիոլայի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն, հայտնել է ինսայդեր Խորխե Պիկոնը։
Ըստ աղբյուրի՝ 53-ամյա իսպանացին չի մտածում անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածուն Միչելն է, ով ներկայումս մարզում է «Ժիրոնան»։
«Ման․Սիթին» այս շաբաթ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում պարտվելով 11 մետրանոցներով «Ռեալին»։ Միաժամանակ թիմը շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: