«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։ Երկու հանդիպումների արդյունքում՝ մերսիսայդյան ակումբը պարտվեց 1։3 հաշվով և դուրս մնաց պայքարից։
«Եկեք արժանին մատուցենք «Ատալանտային»: Ամեն ինչ սկսվեց նախորդ շաբաթ, երբ մենք շատ վատ խաղացինք, իսկ մրցակիցը կատարյալ խաղ ցուցադրեց: Նրանք արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն։ Հիանալի խաղ էր, և մենք հաղթեցինք, բայց իրականում այդպես չէր։
Երբեմն փորձում էինք ամեն ինչ արագ անել։ Բոլորը ցանկանում էին խփել երկրորդ, ապա երրորդ գոլը։ Առաջին խաղակեսում մենք ճնշում գործադրեցինք մրցակցի վրա և հնարավորություններ ստեղծեցինք։ Երկրորդ գոլը կարող էր շատ բան փոխել. Մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք հաղթել մրցաշարում։ Այսօր բավականին շատ դրական պահեր եղան, բայց դուրս մնալու զգացողությունը տհաճ է»,- վան Դեյկի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։