Խաբի Ալոնսոյի ֆուտբոլային ընտանիքի զարմանալի պատմությունը. ի՞նչ կապ ունի Մարադոնան — Armsport.am
5.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

    Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

    Մրցաշրջանը կարող ենք ուրախ նոտայով ավարտել․ Պեդրի

    Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք․ Դե լա Ֆուենտե

    🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

    Ես չեմ սիրում վրեժ բառը. Դեշամը՝ Իսպանիայի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին

    Հնարավոր է, որ շուտով որդիս և Յամալը խաղան նույն թիմում․ Իսկո

    Ռեալն ավարտին է հասցրել Ռիվեր Փլեյթի 17-ամյա կիսապաշտպանի գործարքը՝ շրջանցելով ՊՍԺ-ին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ֆրանսիայի բաց առաջնությունում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

            Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

            Մրցաշրջանը կարող ենք ուրախ նոտայով ավարտել․ Պեդրի

            Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք․ Դե լա Ֆուենտե

            🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

            Ես չեմ սիրում վրեժ բառը. Դեշամը՝ Իսպանիայի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին

            Հնարավոր է, որ շուտով որդիս և Յամալը խաղան նույն թիմում․ Իսկո

            Ռեալն ավարտին է հասցրել Ռիվեր Փլեյթի 17-ամյա կիսապաշտպանի գործարքը՝ շրջանցելով ՊՍԺ-ին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ֆրանսիայի բաց առաջնությունում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Խաբի Ալոնսոյի ֆուտբոլային ընտանիքի զարմանալի պատմությունը. ի՞նչ կապ ունի Մարադոնան

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  19.04.24 / 18:45
                  0

                  Խաբի Ալոնսոյի «Բայերը» շարունակում է մնալ համաշխարհային ֆուտբոլի լուրերի գլխագրերում։ Ակումբի պատմության առաջին չեմպիոնությունից արդեն անցել է մոտ 1 շաբաթ, բայց բոլորը խոսում են իսպանացի երիտասարդ մասնագետի ֆենոմենի մասին։ Նախօրեին քիչ էր մնում՝ ընդհատվեր «Դեղագործների» անպարտելիության շարքը, սակայն «Վեստ Հեմի» հետ արտագնա խաղում նորից «Բայերը» փրկվեց վերջին րոպեին Ֆրիմպոնգի գոլի շնորհիվ։ Այժմ 44 հանդիպում՝ առանց պարտության. սա եվրոպական թիմերի բացարձակ ռեկորդ է։

                  Խաբի Ալոնսոյի նման արդյունքների անհվանականությունը երկրպագուները բացատրում են հեշտությամբ։ Միայն թվենք՝ ինչ մարզիչների հետ է աշխատել իր կարիերայի ընթացքում, ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ «Լիվերպուլում» երիտասարդ Ալոնսոյին մարզել է Ռաֆայել Բենիտեսը, Մադրիդի «Ռեալում» նրան մարզել են Կառլո Անչելոտտին ու Ժոզե Մոուրինյոն, «Բավարիայում» նրան «մեքենա» է դարձրել Պեպ Գվարդիոլան, հավաքականում էլ նրան իսկական չեմպիոն է դարձրել Վիսենտե դել Բոսկեն՝ մարզիչների հրաշալի ցանկ։ Նման մասնագետների կողքին նույնիսկ կանգնելը կարող է ինչ-որ բան սովորեցնել։

                  Բայց քչերը գիտեն, որ Ալոնսո-մարդու կայացման և իսկական պրոֆեսիոնալ դառնալու գործում աննկարագրելի դեր ունի նրա ընտանիքը, որը, ինչպես պարզվում է, շատ ֆուտբոլային է։

                  Ալոնսո-ավագը դարձել է Իսպանիայի չեմպիոն, եղել է Մարադոնայի թիմակիցը

                  «Անհավանական ուժեղ հենակետային կիսապաշտպան։ Նա տիրապետում է հիանալի հարվածների, ինչի շնորհիվ խփել է բազմաթիվ գեղեցիկ ու կարևոր գոլեր »,- առաջին հայացքից կարող է թվալ, որ այս բնորոշումները վերաբերվում են Խաբի Ալոնսոյին։ Բայց ոչ։ Նման որակումներ Cadena Ser-ը տվել է Խաբիի հորը։ Պերիկո Ալոնսոն կարիերան սկսել է հարազատ «Տոլոսա» ակումբում: 1974 թվականին նրա հետ պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադը»։ Առաջին երկու մրցաշրջանը Ալոնսո-ավագը փայլեցնում էր պահեստայինների նստարանը և միայն 1977 թվականին՝ 24 տարեկանում, նա նշեց նորամուտը Լա Լիգայում։

                  Սովորաբար, այսքան ուշ «ծաղկած» ֆուտբոլիստները երկար ու հաջողակ կարիերա չեն ունենում։ Բայց Պերիկոն հաստատվեց բասկերի կազմում և դարձավ առանցքային խաղացող՝ հաջորդ 5  մրցաշրջանների ընթացքում: Ավելին՝ Ալոնսոն «Սոսյեդադի» կազմում դարձավ երկրի կրկնակի չեմպիոն 1981 և 1982 թվականներին։ «Սոսյեդադում» այդ ժամանակ խաղում էին Լուիս Արկոնադան, Խեսուս Մարիա Սամորան, Ռոբերտո Լոպես Ուֆարտեն և Խեսուս Մարիա Սատրուստեգին։ Սրանք անուններ են, որոնք շարքային ֆուտբոլասերներին ծանոթ չեն, սակայն նույն Cadena Ser-ի վկայություններով, այս խաղացողները հանգիստ կհամալրեին այսօրվա «Ռեալի» կամ «Բարսելոնայի» կազմը։

                  Այդ «Սոսյեդադից» Խաբիի հայրը հասավ Իսպանիայի հավաքական, որի հետ նա մեկնեց 1982 թվականի աշխարհի առաջնությանը, անցկացրեց բոլոր 5 հանդիպումները։ Նույն 1982 թվականին «Բարսելոնան» «Սոսյեդադին» ու կիսապաշտպանին արեց ռեկորդային առաջարկ՝ 70 միլիոն պեսետ (մոտ 420 հազար եվրո)։ Հրաժարվելն անիմաստ էր։ Ալոնսո-ավագը մեկնեց Կատալոնիա, մի քանի օր անց թիմը ձեռք բերեց նաև Մարադոյանին։ Նրանց գումարում ենք նաև Բերնդ Շուստերին ու ստանում կրեատիվության անհավանական մակարդակ։

                  Առաջին 2 մրցաշրջաններում Պարիկոն «Բարսայի» մեկնարկային կազմի «բետոն» ֆուտբոլիստ էր, եղան նաև տիտղոսներ՝ Իսպանիայի գավաթ և Սուպերգավաթ։ Բայց 1984 թվականին ամեն ինչ փոխվեց։ Թիմը գլխավորեց անգլիացի մարզիչ Թերի Վենեյբլսը, և Ալոնսոն հայտնվեց պահեստայինների նստարանին։ 1985 թվականին «Բարսան» նվաճեց նաև Իսպանիայի ոսկին։ Պերիկոն ևս ստացավ իր մեդալը, սակայն այդ մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 2 հանդիպում։ Չնայած կատալոնյան կարիերայի կարճաժամկետ լինելուն, Պերիկոն, այնուամենայնիվ, գրեց իր անունն ակումբի պատմության մեջ՝ խփելով «Բարսելոնայի» պատմության 6000-րդ գոլը։ Ալոնսոն մնաց Կատալոնիայում, որտեղ ավարտեց կարիերան համեստ «Սաբադելում»։ Դրանից հետո նա անցավ մարզչական աշխատանքի։ Նրա վերջին ակումբը մարզչի պաշտոնում եղել է հենց «Սոսյեդադը»: Հետաքրքիրն այն է, որ Պերիկոն հեռացվել է պաշտոնից որդու նորամուտից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

                  Միկել Ալոնսո — խաղ եղբոր հետ, Բոլթոն, փիլիսոփա

                  Ալոնսոն ունի նաև ավագ եղբայրներ։ Միկել Ալոնսոն նույնպես ֆուտբոլիստ է դարձել ու բարձր մակարդակով խաղացել է 3 տարի։ 2001-ից 2004 թվականներին Խաբին և Միկելը միասին խաղացել են «Ռեալ Սոսյեդադում»: Բասկյան ակումբում 2 փառահեղ մրցաշրջան անցկացնելուց հետո  Խաբին տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Մի քանի մրցաշրջան անց ԱՊԼ-ում մի Ալոնսո ևս հայտնվեց՝ Միկելը համալրեց «Բոլթոնի» շարքերը։ Իսպանացի ֆուտբոլիստը խաղաց վարձավճարով, բայց ամեն ինչ այնքան էլ հաջող չստացվեց. Մարզիչ Գարի Մեգսոնը Միկելի մեջ չտեսավ հեռանկար, նրան նստեցրեց պահեստայինների նստարանին։ Վնասվածքներն ու անգլիական մենթալիտետի հետ կապված խնդիրները ևս նպաստեցին թույլ մրցելույթներին։

                  Բնականաբար, Միկելին չհաջողվեց զգլխիչ կարիերա ունենալ՝ 0 գավաթ և 0 կանչ հավաքական։ Բայց մի քանի հաճելի թիվ իր կարեիրայում Միկելը գրանցել է՝ ավելի քան 100 հանդիպում «Սոսյեդադի» կազմում, ներկայություն ԱՊԼ-ում։

                  Խաբիի ավագ եղբայրը հետաքրքիր կերպար է։ Հայտնվելով «Բոլթոնում»՝ նա արագորեն անգլերեն ուսանեց։ Միկելի խոսքով՝ նա Անգլիայում փորձում էր շատ շփվել անգլիացիների հետ, առավոտից երեկո ազատ ժամերին կարդում էր անգլիական գրականություն։ Նա նույնիսկ գրանցվել էր Մանչեսթերի համալսարանում չինարեն լեզվի դասընթացների: Հետագայում ուսանելու սերը դարձավ ավելի մեծ, քան ֆուտբոլը։ «Իմ տունը լի է գրքերով։ Ես ստեղծագործել եմ սիրում, իմ ազատ ժամանակը ես ծախսում եմ՝ նոր դասընթացներ, հատուկ կուրսեր փնտրելով: Ավարտել եմ փիլիսոփայության ֆակուլտետը, հիմա մագիստրոս եմ և սովորում եմ ժեստերի լեզուն»,- ասել է Միկելը։

                  Կարիերան ավարտելուց և որոշակի դադար վերցնելուց հետո, Միկելը դարձավ Խաբիի օգնականը։ Լրատվամիջոցները գրում են, որ նա պատասխանատու է խաղացողների հետ շփման համար, աչքի է ընկնում ողջամիտ ու հանգիստ պահվածքով՝ այն, ինչ սովորաբար պետք է լինում իմպուլսիվ ու ակտիվ մարզիչներին։

                  Յոն Ալոնսո — մրցավարական թեթև կարիերա, քիչ հայտնիություն

                  Ալոնսոների ընտանիքի ամենաքիչ հայտնի կերպարը Խաբիի երկրորդ եղբայրն է՝ Յոնը։ Նա նույնպես փորձել է դառնալ մեծ ֆուտբոլիստ, մյուսների նման սկսել է գնդակ գլորել ծովափին, բայց կարիերան չի ստացվել։ Պատանեկության տարիներին Յոնին մի քանի անգամ վստահել են մրցավարություն։ Պատկերացրեք՝ նա հավանեց այդ զբաղմունքը։ Տարիների ընթացքում Յոնն աճեց, սկսեց սպասարկել մարզային մրցաշարեր, երիտասարդական թիմերի հանդիպումներ։

                  Բայց, ինչպես և Միկելը, Յոնը ևս հեռու գնալ չկարողացավ։ Մրցավարական կարիերան տարածաշրջանային լիգաներից այն կողմ չգնաց: Թե ինչով է նա այժմ զբաղվում, հայտնի չէ։ Սակայն եղբայրներն ու հայրը դեռ շատ մտերիմ հարաբերություններ ունեն։ Խաբիի որդու անունը Յոն է, ըստ երևույթին՝ եղբոր պատվին։

                  Խաբիի խոսքով նրա կայացման գործում մեծ դեր է ունեցել հայրը, որը նրան սովորեցրել է հաճույք ստանալ ոչ թե հարված կատարելուց, այլ փոխանցելուց։

                  «Ես ու եղբայրս հորս հետ գնում էինք մարզումների, մարզվում էինք դաշտի մեկ այլ հատվածում։ Ես 5-6 տարեկան էի, երբ հասկացա, որ այն, ինչ անում եմ ես, մյուս երեխաները չեն կարող անել՝ փոխանցում կատարելուց հաճույք ստանալը։ Մեր մարզումը հիմնված էր հենց փոխանցումների և ոչ թե հարվածելու վրա,— ասել է Խաբի Ալոնսոն:

                  Կրթությունը լրիվ այլ «կինո» է։ Խաբիին թույլ չեն տվել մտածել ֆուտբոլիստի կարիերայի մասին մինչև  չափահաս դառնալը։ Մի անգամ նա ձախողել էր իսպաներենի թեստը, ինչի պատճառով նա 1 (!!!!) ամիս մնացել էր առանց ֆուտբոլի:

                  «Ես ընդհանրապես չէի մտածում, որ ֆուտբոլիստ կդառնամ. Մինչև 16 տարեկանը սովորական կյանքով էի ապրում՝ գնում էի դպրոց, դասերից հետո ֆուտբոլ էի խաղում։ Ֆուտբոլը չխանգարեց իմ հասունացմանը, քանի որ եթե մանկուց զբաղվել ես պրոֆեսիոնալ ֆուտբոլով, կարող ես մեկուսանալ աշխարհից։ Երևի հենց դա է ինձ օգնել կառուցել իմ կյանքը»։

                  «Հայրս ասում էր, որ պետք է ամուր կանգնեմ ոտքի վրա: Երբ ամեն ինչ լավ է ընթանում, մարդիկ երջանիկ են։ Իսկ երբ վատ է, բոլորը սկսում են մեղավորներ փնտրել: Երեխայի համար գլխավորը չհիասթափվելն է։ Հորս խորհուրդներն ինձ օգնել են դառնալ լավ մարդ, հետո արդեն մեծ պրոֆեսիոնալ, — ասել է Ալոնսոն։

                  2023 թվականի հոկտեմբերին Խաբիի եղբայրը՝ Յոնը, և հայրը՝ Պերիկոն, ներկա են եղել «Բայերի» հանդիպմանը Եվրոպայի լիգայում։ Այդ խաղում Խաբի Ալոնսոյի թիմը հաղթեց 5-1 հաշվով։ Այդ օրը տեսախցիկները որսում էին նրա ընտանիքի անդամների անթաքույց ժպիտը։ Դե հիմա պատկերացրեք՝ որքան երջանիկ են նրանք հիմա։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ժոզե-մոուրինյոբայերբայեր-լևերկուզենԽաբի ԱլոնսոԿառլո ԱնչելոտտիՌեալ Մադրիդռեալ-սոսյեդադ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական․ Բայերը նոր դարպասապահ ունի

                  04.06.25

                  Նրա գլխավորությամբ Ռեալը կրկին վտանգավոր կլինի․ Լևանդովսկի

                  04.06.25

                  Ռեալի ֆուտբոլիստին սպառնում է 4 տարվա ազատազրկում ինտիմ տեսանյութի գործով

                  04.06.25

                  IFAB-ը փոփոխություն է կատարել 11 մետրանոց հարվածի կանոններում

                  03.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ֆլումինենսեի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը՝ Ռոնալդուին Բրազիլիա հրավիրելու համար

                  14:10 / 05.06.25

                  Ռոնալդուն թարմացրել է ազգային թիմում խփած գոլերի քանակով համաշխարհային ռեկորդը

                  13:50 / 05.06.25

                  Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ֆրանսիայի բաց առաջնությունում

                  13:37 / 05.06.25

                  Մրցաշրջանը կարող ենք ուրախ նոտայով ավարտել․ Պեդրի

                  13:20 / 05.06.25

                  Դժվար է ասել, որ մենք ֆավորիտ ենք․ Դե լա Ֆուենտե

                  13:10 / 05.06.25

                  🎥Անվասայլակով երկրպագուն Գերմանիայի դեմ խաղից առաջ քիչ է մնացել վնասվածք հասցնի Ռոնալդուին

                  12:37 / 05.06.25

                  Ես չեմ սիրում վրեժ բառը. Դեշամը՝ Իսպանիայի ընտրանու հետ կայանալիք խաղի մասին

                  12:20 / 05.06.25

                  Հնարավոր է, որ շուտով որդիս և Յամալը խաղան նույն թիմում․ Իսկո

                  12:10 / 05.06.25

                  Ռեալն ավարտին է հասցրել Ռիվեր Փլեյթի 17-ամյա կիսապաշտպանի գործարքը՝ շրջանցելով ՊՍԺ-ին

                  11:50 / 05.06.25

                  Դուգլաս Լուիսը ցանկանում է վերադառնալ Անգլիա

                  11:38 / 05.06.25

                  Շուտով դուք կտեսնեք Վինիսիուսի լավագույն խաղը․ Անչելոտի

                  11:15 / 05.06.25

                  Սա մեր ամենավատ խաղերից մեկն էր․ Կիմիխ

                  11:05 / 05.06.25

                  Կոսովո-Հայաստան խաղի մրցավարական կազմը հայտնի է

                  10:55 / 05.06.25

                  Պորտուգալիայի հավաքականը 25 տարվա մեջ առաջին անգամ է հաղթել Գերմանիային

                  10:42 / 05.06.25

                  Հայաստանն այժմ շատ ավելի ուժեղ թիմ է, քան նախկինում․ Կոսովոյի ընտրանու հարձակվող

                  10:20 / 05.06.25

                  Թիկնիզյանը՝ ՌՊԼ-ի ամենաշատ «արժեզրկված» խաղացողների 5-յակում․ Transfermarkt

                  10:10 / 05.06.25

                  Պաշտոնական. Ինձագին գլխավորեց սաուդյան ակումբը

                  02:12 / 05.06.25

                  🎥40-ամյա Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

                  01:06 / 05.06.25

                  Չելսին հայտարարեց Իպսվիչի հարձակվողի տեղափոխության մասին

                  00:31 / 05.06.25

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  00:10 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.