«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«Այսօրվա խաղն օրինակելի էր, հատկապես` պաշտպանությունում: Փորձեցինք կոմպակտ գործել։ Սա քիչ թե շատ առաջին միտքն էր, որ եկավ մեր գլխում։ Սկզբում դա նման էր ժամանակ շահելու փորձին: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք և արդեն պարտադրեցինք մեր խաղը»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Արսենալը» բաց թողեց առաջնությունը գլխավորելու հնարավորությունը և 71 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը։
Անգլիայի առաջնությունում «Աստոն Վիլան» վաստակել է 63 միավոր և չորրորդ տեղում է։